Քաղաքական

06.12.2023 16:17


Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել

Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը, հայտարարել է. «Չէինք ցանկանա, որ Հայաստանի ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին»»։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կողմից մատակարարվող Bastion զրահամեքենաները «ոչ լիկվիդային» են։

«Եթե շատ լրատվամիջոցներ, որոնք, ցավոք, առնչվում են Հայաստանի գործող իշխանություններին, այս տեղեկատվությունը խեղաթյուրված չներկայացներին և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ իրենց երկրի ժողովրդին հնարավորություն տային ծանոթանալ մեջբերումներին և ուղիղ խոսքին, ապա, հավանաբար, ավելի պարզ կլիներ, որ Հայաստանի ժողովրդին ևս մեկ անգամ Արևմուտքի կողմից կեղծիք է տրվում»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը