Լրահոս

06.12.2023 08:17


«Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է

«Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է

Դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 08:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով հիվանդանոցում հանկարծամահ է եղել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ մահացածը իրենց մոտ է տեղափոխվել «Կոլապս, հանկարծակի սրտային մահ» ախտորոշմամբ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ:

Ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ մահացածը Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մոհամմադ Այլասինն է:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը