Յուրա Մովսիսյան. «Մեր պարտության գլխավոր մեղավորը հենց մրցավարն էր»
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Կրասնոդարի ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հավաքականի այժմյան վիճակը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է։
–Երբ դու խաղում ես քո երկրի համար, երբ կան մարդիկ, ովքեր սիրում են քեզ հենց դրա համար, դա աշխարհի ամենալավ զգացումն է: Ցանկանում ես դուրս գալ խաղադաշտ ու մինչև վերջ պայքարել: Գիտեք՝ մենք շատ էինք ցանկանում իրագործել այն, ինչ Հայաստանը երբեք չի տեսել և, ցավոք, չկարողացանք: Ավաղ, Հայաստանը չի մասնակցի «Եվրո-2012»-ին: Եթե դուք նայեք մեր ընտրական խմբին, մեր հավաքականից ուժեղ թիմ չեք տեսնի, դա է ամենացավալին,–«Արմսպորտ»–ի փոխանցմամբ` ասել է Յ. Մովսիսյանը.
–Համարում եմ, որ մրցավարությունն ահավոր էր: Մրցավարը պարզապես սպանեց ողջ Հայաստանի երազանքը: Հանդիպումը վերլուծելուց հետո մենք եկանք այն եզրակացության, որ լավ ենք խաղացել, բայց Իռլանդիայի նման բարձրակարգ թիմի հետ, 10 հոգով, առանց փորձառու դարպասապահի, դժվար է որևէ բան ակնկալել: Ես չեմ սիրում բողոքել մրցավարությունից, բայց համարում եմ, որ մեր պարտության գլխավոր մեղավորը հենց մրցավարն էր:

7or.am