Քաղաքական

05.12.2023 10:57


Լարված իրավիճակ Ալավերդիում. ՔՊ-ն իր թեկնածուին դարձրեց քաղաքապետ (տեսանյութ)

Լարված իրավիճակ Ալավերդիում. ՔՊ-ն իր թեկնածուին դարձրեց քաղաքապետ (տեսանյութ)

Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին, և նոր համայնքապետ ընտրեց ՔՊ-ի ղեկավար Դավիթ Ղումաշյանին:

Նշենք, որ այսօր Ալավերդիում արտահերթ նիստը գումարվեց, որին մասնակցում էր 14 անդամ։

Նիստին երկա էին Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը, որոնք միաձայն քվեարկեցին և անվստահություն հայտնեցի համայնքի ղեկավար «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ ընտրեցին ՔՊ-ի ղեկավար Դավիթ Ղումաշյանին:

Նիստի գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։

Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։

Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։

Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավերև քվեարկել երկրորդ անգամ:

Նշենք, որ սենյակում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։

Հիշեցնենք, որ Ալավերդու համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում Ալավերդի բնակիչներն՝ ի պաշտպանություն համայնքապետի։

Նշենք, որ ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիրմնադիր Մեսրոպ Առաքելյանի՝ ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի մուտքը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը