Արամ Կարապետյան. «Քաղաքապետի փոփոխությունը Երևանում ռեսուրսները կենտրոնացնելու միտում ունի»
Այսօրվա ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, որ ներկայիս գործընթացները շատ օրինաչափ են, և Հայաստանը մտնում է նախընտրական փուլ։
Անդրադառնալով պաշտոնանկությունների խնդրին՝ բանախոսը նշել է, որ ներիշխանական վայրիվերումները տեղավորվում են նախընտրական գործընթացների տրամաբանության մեջ։
–Որոշակի առումով հասկանալի գործընթաց է,–ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հեռանալուն և Տարոն Մարգարյանի առաջադրվելուն, ապա դա, ըստ Ա. Կարապետյանի, նշանակում է, որ իշխանությունը Երևանում կենտրոնացնում է իր ռեսուրսը։
Ասուլիսի մեկ այլ բանախոս, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը պաշտոնանկությունների վերաբերյալ համակարծիք է Կարապետյանի հետ։
Ըստ նրա՝ նախընտրական ժամանակահատվածում քաղաքական զարգացումներն ավելի սուր են ընկալվում։
Նա չի ցանկացել մեկնաբանել վերջին պաշտոնանկությունների պատճառները՝ նշելով.
–Նրանք արդեն տվել են պաշտոնից ազատվելու բացատրությունները, և ես որևէ բան չունեմ ավելացնելու։

7or.am