Քաղաքական

04.12.2023 10:17


ԱԺ հանձնաժողովում քննարկվում էր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության նախագիծը (տեսանյութ)

ԱԺ հանձնաժողովում քննարկվում էր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության նախագիծը (տեսանյութ)

Տեղի է ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում 3 հարց էր, այդ թվում՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության նախագիծը, որով առաջարկում են քրեական օրենսգրքում լրացումներ կատարել և քրեորեն պատժելի արարքներ որակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Հիմնական զեկուցողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր։

Նիստին զուգահեռ, ԱԺ մուտքի մոտ տեղի էր ունենում ակցիա։

Նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվել է։

Նախագիծը լրամշակելու առաջարկով հանդես է եկել Արծվիկ Մինասյանը` հաշվի առնելով, որ ՔՊ մեծամասնությունը պատրաստվում էր դեմ քվեարկել։

Այս խորագրի վերջին նյութերը