Ոստիկանությունից խորհուրդ են տալիս դիմել նախագահական
Համառ լուրեր են շրջանառվում, որ պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իսկ նրան փոխարինելու է ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը։ «7օր»–ը ոստիկանությունից փորձել է ճշտել այս լուրերի իսկությունը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ ԱշոտԱհարոնյանն ընդգծել է՝ չե՞ք կարծում, որ պետք է նախագահականից ճշտեք, ո՞վ է նշանակում ոստիկանապետ կամ ազատում։
Իսկ երբ «7օր»–ը նկատել է, որ ոստիկանության կապի և լրատվության վարչությունում առնվազն պետք է տեղյակ լինեն՝ ոստիկանապետը հրաժարականի դիմում ներկայացրել է, թե ոչ, վարչության պետը պատասխանել է.
–Այս պահի դրությամբ ես նման տեղեկատվություն չունեմ։
Ոստիկանությունից խորհուրդ են տալիս դիմել նախագահական
Համառ լուրեր են շրջանառվում, որ պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իսկ նրան փոխարինելու է ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը։ «7օր»–ը ոստիկանությունից փորձել է ճշտել այս լուրերի իսկությունը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ընդգծել է՝ չե՞ք կարծում, որ պետք է նախագահականից ճշտեք, ո՞վ է նշանակում ոստիկանապետ կամ ազատում։

7or.am