Խաղաղության և սիրո կանթեղ հանձնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սպիտակ Աղավնի» միջազգային հիմնադրամի հիմնադիր Ջանի Ռիջևիթսին: Նորին Սրբությանը հանձնվել է խաղաղության և սիրո վառվող կանթեղը' խաղաղության ջատագովման մեջ իր մեծ ավանդի և վաստակի համար:
Շնորհակալություն հայտնելով պարգևի համար' Նորին Սրբությունը նշել է, որ խաղաղության կանթեղի լույսը պետք է ճառագի յուրաքանչյուր մարդու կյանքում, որպեսզի ամեն մարդ ապրի և առաջնորդվի Աստծո պատվիրաններով և պատգամներով, որպեսզի մարդկությունն ապրի համերաշխության և խաղաղության մեջ:
«Մերժողովուրդըգիտիբարձրորենգնահատելխաղաղությունըորպեսհիմնարարարժեք»,-նշել է Հայոց Հայրապետը' ավելացնելով, որ այս լապտերը գալիս է վառվելու Հայաստան երկրում' զորացնելու մեր ժողովրդի հոգուց ճառագող խաղաղության և սիրո ջահը:
Այնուհետև «Սպիտակ Աղավնի» միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Խաղաղության և սիրո կանթեղ հանձնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սպիտակ Աղավնի» միջազգային հիմնադրամի հիմնադիր Ջանի Ռիջևիթսին: Նորին Սրբությանը հանձնվել է խաղաղության և սիրո վառվող կանթեղը' խաղաղության ջատագովման մեջ իր մեծ ավանդի և վաստակի համար:
Շնորհակալություն հայտնելով պարգևի համար' Նորին Սրբությունը նշել է, որ խաղաղության կանթեղի լույսը պետք է ճառագի յուրաքանչյուր մարդու կյանքում, որպեսզի ամեն մարդ ապրի և առաջնորդվի Աստծո պատվիրաններով և պատգամներով, որպեսզի մարդկությունն ապրի համերաշխության և խաղաղության մեջ:
«Մեր ժողովուրդը գիտի բարձրորեն գնահատել խաղաղությունը որպես հիմնարար արժեք»,-նշել է Հայոց Հայրապետը' ավելացնելով, որ այս լապտերը գալիս է վառվելու Հայաստան երկրում' զորացնելու մեր ժողովրդի հոգուց ճառագող խաղաղության և սիրո ջահը: