Լրահոս

01.11.2011 09:59


ՆԱՏՕ–ն այսօր պաշտոնապես դադարեցրել է ռազմական գործողությունները Լիբիայում

ՆԱՏՕ–ն այսօր պաշտոնապես դադարեցրել է ռազմական գործողությունները Լիբիայում

Յոթ ամիս տևած ռմբակոծություններից հետո ՆԱՏՕ–ն դադարեցնում է իր ռազմական գործողությունները Լիբիայում։

Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը, երկուշաբթի լիբիական ժամանակով 23։59–ին ավարտվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մանդատի վավերականությունը Լիբիայում ոչ թռիչքային գոտի սահմանելու վերաբերյալ։

Այս մասին պաշտոնական որոշում է կայացվել հոկտեմբերի 28–ին Հյուսիսատլանտյան դաշինքի նիստի ժամանակ։

«Լիբիայում «Միացյալ պաշտպան» գործողությունը ամենահաջողվածներից է ՆԱՏՕ–ի պատմության մեջ։ Մենք լիովին պահպանել ենք Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշպանելու, ոչ թռիչքային գոտու և զինամթերքի ներմուծման դեմ արգելք սահմանելու ՄԱԿ–ի ԱԽ–ի մանդատը»,–հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 31–ին Հյուսիսատլանտյան դաշինքը իր վրա էր վերցրել օդային և ծովային գործողությունների հրամանատարությունը Լիբիայում՝ գործողությունն անվանելով «Միացյալ պաշտպան»։ Յոթ ամիսների ընթացքում ՆԱՏՕ–ի ինքնաթիռներն իրականացրել են ավելի քան 26 հազար թռիչք, որոնցից 9,6 հազարը՝ հարվածային։

Այս խորագրի վերջին նյութերը