Քաղաքական

01.12.2023 10:17


Այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է․ Բայրամով

Այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է․ Բայրամով

Բաքուն հաստատապես հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը։

Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-ըստ APA-ի, ասել է Բայրամովը՝ նշելով, թե «այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է և միայն ծառայում է խաղաղ գործընթացի ձգձգմանը»։

Թե ինչ սուբյեկտների մասին է խոսքը, Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։

Նա նշել է, թե Բաքուն հստակ հանձնառու է խաղաղությանը, թեև գործընթացը ձգձգվում է։

Բայրամովը նաև բողոքել է, թե «Հայաստանից ավելի քան երկուսուկես ամիս պահանջվեց համաձայնագրի նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունները վերջնականապես ներկայացնելու համար»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը