Լրահոս

30.11.2023 16:57


Արմավիրում հողամասում հայտնաբերվել է այրվածքներից մահացած 83-ամյա տղամարդու դի

Արմավիրում հողամասում հայտնաբերվել է այրվածքներից մահացած 83-ամյա տղամարդու դի

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկը, որտեղ հողամասում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան հողամասում հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ռուբեն Վ.-ի դին:

Պազվել է, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Ռուբեն Վ.-ն իրենց տան հողամասում մաքրման աշխատանքներ կատարելիս այրել է խոտերը, կրակը պատահաբար տարածվել է, բռնկվել է տղամարդու հագուստը, ինչի հետևանքով ստացած այրվածքներից մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը