Լրահոս

31.10.2011 17:43


Իտալացու կոմունալ վճարումների գումարը 3 ամսվա համար կազմել է մեկ միլիոն եվրո

Իտալացու կոմունալ վճարումների գումարը 3 ամսվա համար կազմել է մեկ միլիոն եվրո

Իտալիայի Էմիլիա–Ռոմանիա շրջանի բնակիչ Հուգո Նաստան օգտագործած գազի ու էլեկտրահոսանքի հաշիվը վճարելու ժամանակ, մեղմ ասած, անակնկալի է եկել։ Բանն այն է, որ նրա կոմունալ վճարումների հաշիվն այս տարվա մայիս–օգոստոս ամիսներին կազմել է մեկ միլիոն եվրոյից ավել գումար։

Հուգո Նաստան, ով աշխատում է որպես վարսավիր, պնդում է, որ չէր կարող այդքան գազ ու էլեկտրահոսանք ծախսել ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, այնինչ «GDF Suez» ընկերությունը պնդում է, որ ոչ մի սխալ հաշվարկ չկա այստեղ։

Վեճն այդպես էլ չի կարգավորվել, և կողմերի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։

Այս խորագրի վերջին նյութերը