Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնություն՝ Երևանում
Մայիսի 23-30-ը Երևանում կկայանա բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Այդ կապակցությամբ տեղի է ունեցել կայանալիք առաջնության կազմկոմիտեի նիստ, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Քննարկվել և հաստատվել է առաջնության նախապատրաստման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ներկայացրած միջոցառումների նախագիծը։
Կազմկոմիտեն հաստատել է նաև հաղթողների համար սահմանված մեդալի, գավաթի, բյուրեղապակյա ձեռնոց-հուշանվերի, աշխարհի առաջնության հուշամեդալի և կրծքանշանի նմուշները, աշխարհի առաջնության խորհրդանիշը (լոգո) և այլ խորհրդանիշներ։
Առաջնության նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացման վերաբերյալ որոշակի հանձնարարականներ են տրվել համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին։