Լրահոս

29.11.2023 16:03


Ինչո՞ւ են QR կոդերը տարել դեպի թուրքական կոնտենտ․ մեդիափորձագետը պարզաբանել է (լուսանկար)

Ինչո՞ւ են QR կոդերը տարել դեպի թուրքական կոնտենտ․ մեդիափորձագետը պարզաբանել է (լուսանկար)

Կիբերանվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանզի վասնզի ինձ հա գրում են, ասեմ։ Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց ( էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը, որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։

Բայց, վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QR-ների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տաս անգամ չափել, հետո նոր տպել։

Հ.Գ. Հավելեմ, որ լավ է, գոնե մենակ նկար էր։ Կարող էին վիրուս կախել, պոռնոգրաֆիա, ֆիշինք, ինչ ասես»։

Այս խորագրի վերջին նյութերը