Քաղաքական

27.11.2023 15:58


Վագիֆ Խաչատրյանը բողոքարկել է Ադրբեջանում իր նկատմամբ կայացված ապօրինի դատավճիռը

Վագիֆ Խաչատրյանը բողոքարկել է Ադրբեջանում իր նկատմամբ կայացված ապօրինի դատավճիռը

Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։

Բաքվի ռազմական դատարանում ավարտվել է Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»: Դատարանը որոշում էր կայացրել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել և Բաքու էին տեղափոխել 2023թ. հուլիսի 29–ին։

Այս խորագրի վերջին նյութերը