Քաղաքական

27.11.2023 13:59


Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով ԼՂ հայերը կորցրին պետականությունը, խախտվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը. Աբխազիայի նախագահ

Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով ԼՂ հայերը կորցրին պետականությունը, խախտվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը. Աբխազիայի նախագահ

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Աբխազիայի ինքնիշխանությանը հակասող փաստ է համարել, և կոչ է արել հրաժարվել վրացամետ հռետորաբանությունից:

Այս մասին հայտնում է Sputnik Абхазия-ն:

«Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը, Արևմուտքի ազդեցության տակ, հայտարարություններ է անում, որոնք հակասում են Աբխազիայի Հանրապետության ընտրած ուղուն:

Հայաստանի վարչապետն իր վերջին հայտարարության մեջ պաշտպանել է «Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը», ինչը էապես հակասում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության փաստին:

Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին, ովքեր իր վարած քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը։

Ավելին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը։

Հիմնվելով իրերի փաստացի վիճակի վրա՝ «միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը» ամենահարմար բնութագրերն են Աբխազիայի Հանրապետությանը, ժողովրդավարական պետության, որը վերահսկում է իր ողջ տարածքը, որի անկախությունը ճանաչված է Ռուսաստանի Դաշնության կողմից և մի շարք այլ երկրների։

Մենք կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը արտաքին քաղաքականությունն իրականացնելիս հաշվի նստել փաստացի իրավիճակի հետ»,-ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը