Լրահոս

31.10.2011 16:01


Արաբական պետությունները Սիրիայի իրավիճակի կարգավորման նախագիծ են առաջարկել

Արաբական պետությունները Սիրիայի իրավիճակի կարգավորման նախագիծ են առաջարկել

Արաբական պետությունների լիգայի երկրները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման նախագիծ են ներկայացրել։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Առաջարկվող նախագծի մասին հայտնի է դարձել երեքժամյա բանակցությունների ավարտից հետո, որոնք անցել են Քաթարի մայրաքաղաք Դոհայում։ Այդ բանակցություններին մասնակցել են ԱՊԼ–ի արտաքին գործերի նախարարները և սիրիական պատվիրակությունը։

Ինչպես հայտարարել է Քաթարի ԱԳՆ ղեկավար և համատեղության կարգով վարչապետ շեյխ Համադ բին Ջասիմ ալ Թանին, նախագիծը նախատեսում է  «որոշակի քայլեր», որոնք պետք է իրականացնի Բաշար Ասադը Սիրիայում մարդկային զոհերից խուսափելու և բռնության ցանկացած ձևից զերծ մնալու համար։ Դիվանագետը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, սակայն համոզմունք է հայտնել, որ նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի խուսափել այլ երկրներում տեղի ունեցածից՝ նկատի ունենալով Լիբիայի իրադարձությունները։

Այս խորագրի վերջին նյութերը