Ալեն Սիմոնյանը վիրավորվել է և դատի տվել։ Դատի է տվել «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանին։ Պահանջում է 3 միլիոն դրամ։ Նաև՝ դատական ծախսերի գումարը՝ 590.000 դրամ։
Ալեն Սիմոնյանը վիրավորվել է «պոռնիկ» բառից։ Կայքերից մեկի ֆեյսբուքյան էջում տեղադրված է եղել նյութ, որտեղ Ալենի մտքերն են եղել։ Մեկնաբանության հատվածում Անժելա Թովմասյանը գրել է «պոռնիկ»։ ԱԺ նախագահ աշխատող, միկոնոսներում տժժացող, թիկնապահների օգնությամբ քաղաքացու վրա խորոզլամիշ լինելով թքող Ալենն այդ «պոռնիկ» բառից վիրավորվել է և փող է պահանջում Թովմասյանից։ Նաև՝ ներողություն։ Քանզի Ալենի պատիվն ու արժանապատվությունը խոցվել են։
Եվ այսպես, «պոռնիկը» գնահատվել է 3.590.000 դրամ։ Ալենը համարել է, որ մեկնաբանություններում գրված այդ բառն իրեն է վերաբերում և դիմել է դատարան՝ այդքան գումար պահանջելով։ Թե ինչու է այդպես համարել, ինքը կիմանա։
Թովմասյանը մեկնաբանություններում չի գրել «Ալե՛ն, դու պոռնիկ ես»։ Գրել է «պոռնիկ»։ Դատելով այն նյութից, որտեղ Ալենի նկարն է երևում, Թովմասյանի ասածը կարող էր վերաբերել նաև ալենենց սիրելի Ալիևին, արցախահայությանը վնաս տված ադրբեջանցիներին։ Բայց Ալենն իր վրա է վերցրել այդ բառն ու վրդովվել։ Թե ինչու է իր վրա վերցրել, արդեն այլ հարց է։
Իսկ եթե այդուհանդերձ Թովմասյանը «պոռնիկ» բառը Ալենին է հասցեագրել, ապա անհասկանալի է, թե ինչու է վերջինս ընտրովի նեղվում նմանատիպ բառերից։
Բանն այն է, որ Ալենի թիմակիցը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան (իրականում՝ հաճախորդ) Էդմոն ՄաՆրուքյանը, Ալենին «անբարոյականի վաստակ» էր անվանել։ Ալենն էլ նրան՝ «քաղաքական տրյապկա»։ Նրանք իրար դատի չտվեցին։ Երևի այն պատճառով, որ որպես «Ելք» դաշինքի անդամներն իրար ներսից լավ ճանաչում էին։ Դա այն վեճն էր, երբ երկու կողմն էլ առավելագույնս բացվել էին ու օբյեկտիվ էին միմյանց հասցեին արտահայտվում։
Ալենին ժամանակին համարյա «պոռնիկ» է անվանել նաև իր մեկ այլ թիմակիցը՝ ԱԺ ուսապարկային պատգամավոր աշխատող Վահագն Ալեքսանյանը, բայց Ալենը նրան ևս դատի չի տվել։ Սակայն արի ու տես, որ Թովմասյանի ասածի պահով դիմել է դատարան՝ «պոռնիկ» բառն անմիջապես իր վրա վերցնելով։ Երևի մի բան գիտի։
Հայկ Ուսունց
Հ․Գ․ Փաստորեն, բոլոր նրանք, ովքեր Ալեն Սիմոնյանին կուզենան «պոռնիկ» անվանել, պետք է պատրաստ լինեն ավելի քան 3 միլիոն դրամ վճարել։ «Պոռնիկն» այդքան արժե։ Մի կողմից շատ է «պոռնիկի» համար, բայց մյուս կողմից էլ՝ կարելի է փորձել։
Ի՞նչ արժե «պոռնիկը» (տեսանյութ)