Արցախի ժողովրդին լքած Փաշինյանի կարծիքը մեզ չի հետաքրքրում. Հարավային Օսիայի նախագահ
Դժվարին իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքած Հայաստանի վարչապետի կարծիքը Հարավային Օսիային չի հետաքրքրում։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Նշենք, որ նոյեմբերի 24–ին ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն լիովին ընդունում է Վրաստանի միասնությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը, պատասխանելով հարցի՝ արդյոք ՀՀ–ն չի՞ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան։
«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, որի հետ ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղին լքած վարչապետի կարծիքը։ Դժվարին իրավիճակում նա դավաճանեց իր ժողովրդին, որն օգնություն էր ակնկալում Հայաստանից։ Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Մեզ չի հետաքրքրում նման քաղաքական գործիչների կարծիքը»,–ասել է Հարավային Օսիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից ճանաչված Հարավային Օսիան անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am