Քաղաքական

25.11.2023 12:10


Արևմտյան հարթակը գործում է իր շահերի ուղղությամբ՝ ունենալով կամակատար՝ ՀՀ իշխանության դեմքով. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Արևմտյան հարթակը գործում է իր շահերի ուղղությամբ՝ ունենալով կամակատար՝ ՀՀ իշխանության դեմքով. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը սկսել է բացահայտել այն, ինչը մենք մոտ 2 տարվա կտրվածքով տեսնում ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Դրա արտահայտությունը եղավ դեռևս անցյալ տարվա ապրիլին՝ նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը, դրան հաջորդած Պրագայի հոկտեմբերի 6-ի համաձայնությունները, դրան հաջորդող այս տարվա մայիսի և հուլիսի համաձայնությունները և Գրանադայի միակողմանի հաստատագրումը այն ամենի, ինչի վերաբերյալ փաստացի եղել է շրջանակային համաձայնություն հատկապես հայկական կողմից, որը ադրբեջանական կողմը շատ հմուտ օգտագործել է՝ ձեռք բերելով Արցախն առանց հայերի, իրականացնելու այդ ցեղասպանությունը, հայաթափելու ամբողջ Արցախը և ունենալով արևմտյան ինդուլգենցիան այդ գործընթացն իրականացնելու որպես ընդհանուր քաղաքական նպատակներին հասնելու միջոց։

Դա կարճաժամկետ ուղղված է ռուս խաղաղապահներին այնտեղից հանելուն, ամբողջ մեղքը նրանց վրա բարդելով, թեև նրանք ունեն մեղքի որոշակի բաժին, փորձելով նաև արդարացնելու ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը: Հետագայում սրան կհաջորդի, բնականաբար, 102-րդ ռազմաբազան այստըեղից հեռացնելու պահանջը, և ընդհանրապես, հայկական հանրության մեջ հակառուսականության հերթական ալիքի գեներացումը, որի համար ջանքեր չեն խնայվում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է արևմտյան ընկալումներին, Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Բնականաբար, արևմտյան հարթակը գործում է իր քաղաքական շահերի ուղղությամբ՝ ունենալով ՀՀ իշխանությունների դեմքով կամակատար իշխանություններ, որոնք պատրաստ են սեփական հայրենիքը, հողը, ժողովուրդը զոհաբերելու և մատաղ մատուցելու թշնամուն՝ հանուն արևմտյան ինչ-որ խոստումների և արևմտյան հավակնությունները»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը