Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային հայ ոսկեգործների միության պատվավոր նախագահ Գագիկ Աբրահամյանին
ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանն ընդունել է Համաշխարհային հայ ոսկեգործների միության պատվավոր նախագահ ԳագիկԱբրահամյանին, միության նախագահ ՎարդկեսՔնաջյանին (Շվեյցարիա), Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ ԷմիլԳրիգորյանին, արտասահմանյան մի շարք երկրներում ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության բնագավառներում առաջատար հայկական մասնավոր ընկերությունների սեփականատերեր ՊիերԱքելյանին (Կանադա), ՆազարեթՍապունջյանին (Լիբանան), ԳագիկԳևորգյանին (ՌԴ), ՀակոբՄինասյանին (ԱՄՆ) և ՇահեԱրսլանյանին (Բելգիա)։ Քննարկվել են Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից՝ հանդիպման մասնակիցների կողմից առաջարկվել է Հայաստանում ստեղծել հիմնադրամ՝ ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, մարկետինգի բնագավառներում որակյալ կադրերի պատրաստման, հայկական ոսկերչության երեքհազարամյա պատմությունը ստեղծելու և աշխարհին ներկայացնելու նպատակով։ Վարչապետ ՏիգրանՍարգսյանը նշել է, որ քննարկված հարցերն ու արված առաջարկությունները ուշադրությամբ կուսումնասիրվեն, դրանց մի մասի իրականացման համար կօգտագործվեն Գյումրու տեխնոպարկի հնարավորությունները, որոշ խնդիրների շուրջ։ Անհրաժեշտության դեպքում, կլինեն նոր քննարկումներ։
Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային հայ ոսկեգործների միության պատվավոր նախագահ Գագիկ Աբրահամյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային հայ ոսկեգործների միության պատվավոր նախագահ Գագիկ Աբրահամյանին, միության նախագահ Վարդկես Քնաջյանին (Շվեյցարիա), Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանին, արտասահմանյան մի շարք երկրներում ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության բնագավառներում առաջատար հայկական մասնավոր ընկերությունների սեփականատերեր Պիեր Աքելյանին (Կանադա), Նազարեթ Սապունջյանին (Լիբանան), Գագիկ Գևորգյանին (ՌԴ), Հակոբ Մինասյանին (ԱՄՆ) և Շահե Արսլանյանին (Բելգիա)։ Քննարկվել են Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից՝ հանդիպման մասնակիցների կողմից առաջարկվել է Հայաստանում ստեղծել հիմնադրամ՝ ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, մարկետինգի բնագավառներում որակյալ կադրերի պատրաստման, հայկական ոսկերչության երեքհազարամյա պատմությունը ստեղծելու և աշխարհին ներկայացնելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկված հարցերն ու արված առաջարկությունները ուշադրությամբ կուսումնասիրվեն, դրանց մի մասի իրականացման համար կօգտագործվեն Գյումրու տեխնոպարկի հնարավորությունները, որոշ խնդիրների շուրջ։ Անհրաժեշտության դեպքում, կլինեն նոր քննարկումներ։