ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎահանՀովհաննիսյանը, արձագանքելով վարչապետ ՏիգրանՍարգսյանի հայտարարությանը, ասել է, որ ինքն ընկալում է այն, ինչ ասված էր։
Նրա խոսքերով՝ երկու ձևով կարելի է մեկնաբանել այդ հայտարարությունները։
–Իրենքասումենայն,ինչմտածում են, որերկարկքննարկվի, կամանփույթբաներենխոսում, որոնք հետոպետքէհերքենկամմեկնաբանեն։Թողիրենցմնաիրենցտաշտակը,–ընդգծել է Վ. Հովհաննիսյանը։
Նա նաև նկատել է, որ վարչապետը, փաստորեն, համագործակցողների և չհամագործակցողների մեջ բաժանում է դնում։
Ըստ բանախոսի՝ համագործակցել նշանակում է հաշվի առնել մյուսների տեսակետները, փոխզիջումների գնալ, իսկ ինչ մենք տեսել ենք ՀՀԿ–ի կողմից, նշանակում է հլու–հնազանդ լինել, չքննադատել նրանց։ Վ. Հովհաննիսյանը նաև հավելել է, որ մեր երկրում քննդատողը, ավելի ճիշտ՝ վերլուծողը դիտվում է որպես թշնամի։
–Եթեիսկապեսհամագործակցությանցանկությունունենային,ԱդրբեջանըչէրդառնաՄԱԿ–իԱԽանդամ, չէինլինիհայ–թուրքականարձանագրությունները, չէրլինիներկատնտեսականծանրվիճակը,–նշել է Վ. Հովահննիսյանը։
Վահան Հովհաննիսյան. «Թող իրենց մնա իրենց տաշտակը»
ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, ասել է, որ ինքն ընկալում է այն, ինչ ասված էր։
–Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀԿ ղեկավարներն անում են մի հայտարարություն, որը հետո գործընկերները ստիպված են լինում հերքել կամ բացատրել։
Նրա խոսքերով՝ երկու ձևով կարելի է մեկնաբանել այդ հայտարարությունները։
–Իրենք ասում են այն, ինչ մտածում են, որ երկար կքննարկվի, կամ անփույթ բաներ են խոսում, որոնք հետո պետք է հերքեն կամ մեկնաբանեն։ Թող իրենց մնա իրենց տաշտակը,–ընդգծել է Վ. Հովհաննիսյանը։
Նա նաև նկատել է, որ վարչապետը, փաստորեն, համագործակցողների և չհամագործակցողների մեջ բաժանում է դնում։
Ըստ բանախոսի՝ համագործակցել նշանակում է հաշվի առնել մյուսների տեսակետները, փոխզիջումների գնալ, իսկ ինչ մենք տեսել ենք ՀՀԿ–ի կողմից, նշանակում է հլու–հնազանդ լինել, չքննադատել նրանց։ Վ. Հովհաննիսյանը նաև հավելել է, որ մեր երկրում քննդատողը, ավելի ճիշտ՝ վերլուծողը դիտվում է որպես թշնամի։
–Եթե իսկապես համագործակցության ցանկություն ունենային, Ադրբեջանը չէր դառնա ՄԱԿ–ի ԱԽ անդամ, չէին լինի հայ–թուրքական արձանագրությունները, չէր լինի ներկա տնտեսական ծանր վիճակը,–նշել է Վ. Հովահննիսյանը։
7or.am