Ռուս փորձագետը զգուշացրել է հնդկական զենք գնելու ռիսկերի մասին
Անկասկած, Հնդկաստանը մի երկիր է, որը վերջերս կտրուկ թռիչք է կատարել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն պետք է հիշել, որ երբ դառնում ես արտահանման առաջին պատվիրատուն, ապա դա ռիսկային է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը։
Հայաստանի համար այս որոշումը զգալի ռիսկեր է պարունակում, կարծում է նա։
«Հույս ունեմ, որ հնդիկ գործընկերները զեղչ են արել Հայաստանի կողմից նման ռիսկի ընդունման համար»,-նշել է նա։
Փորձագետը պարզաբանել է, որ միշտ պետք է հասկանալ, որ մի բան է, երբ զենք ես գնում խաղաղ ժամանակ, այսինքն՝ պլանավորված գնումներ ես կատարում, և մեկ այլ բան, երբ գնում ես զենք, որը ցանկացած պահի պետք է օգտագործել։
«Խաղաղ ժամանակ հնդկական զենք գնելը լավ քայլ է, քանի որ զենքի հետ մեկտեղ գնում ես Հնդկաստանի բարեհաճությունը, որը կարող է քեզ աջակցել միջազգային կազմակերպություններում, քվեարկել քո օգտին և այլն։ Հետևաբար, Հայաստանի կողմից հնդկական զենք գնելը ավելի շուտ քաղաքական որոշում է։
Բայց եթե ինչ-որ պահի պետք է օգտագործել «հում» զենք, ապա ավելի լավ է գնել օգտագործված ամերիկյան համարժեքը, եթե Ռուսաստանը ի վիճակի չէ այն մատակարարել։
Հայաստանը հակադրոնների հետ մեկտեղ գնում է նաև հաուբիցներ և համազարկային հրթիռային համակարգեր, որոնք բոլորովին այլ տրամաչափ ունեն։ Բոլոր կրակային համակարգերը չափազանց դժվար կլինի համատեղել, բացի այդ, փաստաթղթերը անգլերեն են, ինչը բարդացնում է կիրառումը:
Մինչդեռ, ի տարբերություն կրակային համակարգերի, նույն ֆրանսիական ռադարները հեշտ համատեղելի են հնդկական հակադրոնների հետ։
Սակայն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ոչ թե զենք է գնում պատերազմի համար, այլ քաղաքական երախտագիտություն Ֆրանսիային ու Հնդկաստանին։ Հաշվի առնվե՞լ են տեխնիկական հարցերը: Թե՞ ենթադրել են, որ կռվելու կարիք չի լինի, բայց սրա շնորհիվ Հայաստանը կբարեկամանա Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ»,- եզրափակել է նա։