Ֆրանսիան Հայաստանին վաճառել է անպիտան մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում. Զախարովան՝ «Բաստիոն»-ների մասին
Ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միամտություն է թվում խոսել Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահատեխնիկայի մատակարարման օգուտների մասին: Ուկրաինայում իրական մարտական պայմաններում դրանք ցույց են տվել շատ ցածր արդյունավետությունը»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով, եթե նշված տեխնիկան ուղղակի ցուցադրվի հրապարակներում, ապա միգուցե առաքումներն իմաստ ունեն։
Զախարովան համոզված է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառել է իրական «ոչ իրացվելի ակտիվներ», որոնք Փարիզը չի կարողացել վաճառել այլ ուղղություններով։ Իսկ թե ինչպես այս մեքենաները կկարողանան պաշտպանել Հայաստանի տարածքը, մնում է առեղծված, կարծում է Զախարովան։
«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող ենք գալ, մեր զինվորականները կպատմեն։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է անպիտան մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,-նշել է Զախարովան։

Աղբյուրը՝ tert.am