Լրահոս

29.04.2009 17:20


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի մեկնաբանությունները՝ կապված եկեղեցական հողերի վաճառքի հետ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի մեկնաբանությունները՝ կապված եկեղեցական հողերի վաճառքի հետ

Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիում կրկին  ակտիվացել է Շիրակի թեմի առաջնորդի և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «հակամարտությունը»։ Մասնավորապես՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գրիգոր Աղանյանը մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանին: Այդ մեղադրանքների առումով մեկանաբանություներ խնդրեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանից:

Եկեղեցական հողերի վաճառքի հետ կապված նա նշվեց, որ նման գործընթաց եղել է, և քաղաքապետի հասցեին մեղադրանքն անհիմն չէ: Վաճառվել է Հայորդաց տան տարածքի մի մասը, որը հետագայում հաջողվել է հետ վերցնել և այժմ այդ տարածքը Մայր աթոռի տնօրինության ներքո է: 

Մեկ այլ դեպքում քաղաքապետարանը, առանց Մայր աթոռին տեղեկացնելու, յուրացրել է Անի թաղամասում գտնվող Ս. Հակոբ Մծբնեցի եկեղեցուն պատկանող 8025քմ տարածքի 2025 քմ-ը: Առաջնորդարանում նշեցին, որ այդ տարածքը դեռ 1999թ-ին նախկին քաղաքապետ Միքայել Վարդանյանի որոշմաբ է տրամադրվել եկեղեցուն, իսկ 2004թ-ին ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերահաստատել է այդ որոշումը: Պարզապես Մայր աթոռը չի ունեցել տարծքի նկատամաբ սեփականության վկայական, և քաղաքապետարանն օգտվել է առիթից:

-Ներկայումս Գյումրիում եկեղեցապատական բոլոր տարածքները (բացի 47քմ-ից) փաստացիորնեն ձեռք են բերվել մինչև 1999թ.։ Ներկայիս քաղաքապետը կա՛մ պետք է իրավաբանորեն ամրագրեր այդ փաստը, կա՛մ պետք է դրանք խլեր եկեղեցուց,- նշում է Միքայել Աջապահյանը:

Իսկ «Հայորդաց տան» շենքի մասին Միքայել Սրբազանն ասում է.

-Մենք, չգիտենալով, թե ում է պատկանում շենքը, դիմել են քաղաքապետարան՝ այն մեզ տրամադրելու խնդարանքով։ Սակայն պարզվել է, որ շենքը գտնվում է պաշտպանության նախարարության բալանսի վրա։

Այնուհետև Շենքը տրամադրվել է Մայր Աթոռին՝ 2004թ-ի հուլիսի 13-ի ՀՀ կառավարության որոշմամբ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությամբ և «Վարդան Ղուկասյանն այդ գործընթացում որևէ դերակատարություն չի ունեցել»։

Ինչ վերաբերվում է մեղադրանքին, որ թեմի առաջնորդը զբաղվում է քաղաքականությամբ, Միքայել Աջապահյանն ասել է. «Եթե ոմանք քաղաքացիական դիրքորոշումը չեն տարբերում քաղաքականից, դա իմ խնդիրը չէ: Ի՞նչ է, հոգևոր առաջնորդը իրավունք չունի բարձրաձայնել բացահայտ անարդարությունների և անօրինականությունների մասին»:

Այս խորագրի վերջին նյութերը