Լրահոս

31.10.2011 12:53


ԼՂՀ նախագահը մասնակցել է Տող գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Հադրութի շրջան Տող գյուղ և մասնակցել գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Իր խոսքում Նախագահը նշել է, որ Տողի ազատագրումը հանդիսանում է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկը, որը կարևոր էր ռազմական և պատմական տեսանկյունից: Երկրի ղեկավարն այդ հաղթանակը որակել է որպես մեր հետագա հաղթանակների նախերգանք: Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել հանրապետության սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած մի խումբ անձանց: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը