Լոռիում ՔՊ-ականները կոռուպցիոն պատմության կիզակետում․ պաշտոնյաներից մեկը պատուհանով փախել է
«Առավոտները խաղաղ չեն Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձոր քաղաքում։ Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձորի քաղաքապետի ԺՊ Արկադի Փելեշյանի «ջրերը մեկ առվով չեն գնում»։
Օրերս «Ազատություն» լրատվականը գրեց, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Վանաձորի համայնքապետարանում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
«Ազատության» տեղեկություններով՝ իրավապահների կասկածները վերջին ամիսներին տեղի ունեցած գնումների և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին են վերաբերում։
Կոմիտեից «Ազատություն» լրատվականին հաստատել են խուզարկության փաստը՝ առանց մանրամասների։ Վանաձորի համայնքապետարանում ևս հրաժարվել են մեկնաբանություններից։
Politik.am-ի տեղեկություններով այս քրեական գործը հենց մարզպետի և քաղաքապետի ԺՊ-ի պայքարի արդյունք է։ Արկադի Փելեշյանն էլ իր հերթին «ձեռքերը ծալած» չի նստում և քայլեր է ձեռնարկում, որպեսզի մարզպետի համար խնդիրներ ստեղծի։ Իրավապահների այցերից մեկն էլ եղել է Արամ Խաչատրյանի թիմակցի աշխատասենյակ, ըստ տելեգրամյան ալիքներում հայտնված տեղեկությունների, մարզպետի թիմակից Արամ Այվազյան պատուհանից փախել է։
Ի դեպ, հետաքրքիր է, որ անգամ չնչին գործերով մեծ աղմուկ ապահովող իշխանություններն օրեր շարունակ լռում են և մանրամասներ չեն հայտնում այս խուզարկությունների մասին։ Չար լեզուներն ասում են, որ իրավապահները գտել են ցուցակներ, որոնք փաստեր են եղել կոռուպցիոն դրսևորումների մասին, բայց դրանք հրապարակային չեն դառնում, քանի որ կան բարձրաստիճան պաշտոնայների անուններ, որոնք կարող էին մաս եղած լինել կոռուպցիոն այս պատմությանը»։