Մեկնաբանություն

31.10.2011 13:43


Ի՞նչ կցուցաներ ՀՀԿ տնտեսական կոնֆերանսը

Ի՞նչ կցուցաներ ՀՀԿ տնտեսական կոնֆերանսը

Նախ պետք է արձանագրել, որ զուտ կազմակերպչական առումով կոնֆերանսն այդ հիշեցնում էր սովետական կոլխոզի ժողով։ Այն ժամանակ կոլխոզի ակտիվը կանգնում ու զեկուցում էր, թե որքան է բարձրացել կաթնատվությունը և կովերի գլխաքանակը, բայց մարդկանց տներում, սառնարանների պարունակությունը լրիվ ուրիշ բանի մասին էր վկայում։ Հիմա էլ նույն պատկերն ունեցանք «Արմնյուզի» ուղիղ եթերում. խոսվեց աճերի ու նվաճումների մասին, բայց որևէ մեկը չպատասխանեց այն պարզ հարցերին, թե եթե այդքան լավ է աշխատել Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը, ապա ինչո՞ւ երեք տարի շարունակ կա ՀՆԱ փաստացի անկում, գնաճի բարձր մակարդակ, կապիտալի արտահոսք, աղքատության աճ և վերջապես ինչպո՞վ բացատրել արտագաղթի տեմպերը։

Բնականաբար նման հարցերի քննարկման համար չէ, որ հավաքվել էին կիրակի օրով։ Կոնֆերանսի նպատակը միաձայն «ադաբրյամս» անելն էր կառավարության 2008-2011 թթ. քաղաքականությունն ու կոտրած տաշտակի մասնագետ և պեդոֆիլության մեջ մեղադրվողի նախկին ղեկավար վարչապետի գործունեությունը։

Կոլխոզի ժողովից Տիգրան Սարգսյանի վարած կոնֆերանսը կարող էր տարբերվել, եթե «տիրացուի» մոտիկ շրջապատից մեկը (օրինակ՝ Նավասարդ Կճոյանը) իր «Բենթլիով» եկած լիներ  և մի երկու խոսք ասեր հարկային արտոնությունների թեմայով՝ որպես շահառու կողմ գովելով կառավարության տնտեսական քաղաքականությունը, բայց երևի նորաթուխ ՀՀԿ–ականները խառն էին եղել ու մոռացել ՀՀ տնտեսության գաղափարական հենասյուներից մեկի ներկայացուցչին հրավիրել։ Արդյունքում ստացվեց եվրոկոլխոզ։

Ինչ վերաբերում է կոնֆերանսի քաղաքական ենթատեքստին, ապա ակնհայտ դարձավ, որ՝

ա. հակառակ հերքումներին՝ ՀՀԿ–ում կան թևեր և կիրակնօրյա կոնֆերանսին մասնակցում էր սերժատիգրանական թևը, որի մեջ ձևականորեն և օգտագործման նպատակով ներառվել է նաև Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոնը, որպեսզի որոշակիորեն քողածածկվեն կուսակցության ներսում առկա սողացող գործընթացները (ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, ինչպես նաև հին հանրապետականների ու ՀՀԿ–ական պատգամավորների ճնշող մեծամասնության բացակայությունը կոնֆերանսին ասվածի վառ ապացույցներից է),

բ. Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետում հասարակությանն ու պետական ապարատին, քանզի պատրաստվում է բոլոր առումներով տապալված Տիգրան Սարգսյանի և այսպես կոչված նոր սերնդի՝ անհայրենիք խունվեյբինների միջոցով լուծել իր վերարտադրման խնդիրը և «քցել» մյուսներին, որպեսզի հետագայում կարողանա կյանքի կոչել իր «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» թուրքմենբաշիական  ծրագիրը։

Տիգրանսարգսյանական կոնֆերանսը ցույց տվեց նաև, որ ցինիզմն ու դեմագոգիան սահմաններ չեն ճանաչում և երկնիշ անկում ապահոված վարչապետը շարունակում է երեսը պնդացրած խոսել առաջընթացից։ Մարդ, ով ճգնաժամ չէր կանխատեսում, բայց այն եղավ, ով միջազգային կենտրոններ էր խոստանում, բայց դրանք չեղան, ով տարիներ շարունակ դոլար–դրամ է խաղացնում, բայց դատախազությունում դեռ չի հարցաքննվել (մասնավորապես՝ 2009–ի մարտի 3–ին դրամի արժեզրկման թալանչիական մեթոդի կիրառման թեմայով), ով երկրի արտաքին պարտքը երեք տարվա ընթացքում եռապատկել է, բայց պետությանն օգուտ չի տվել, ով սիրում է պետական «բուրդը» սեփականի հետ խառնել՝ դեռ ականջ է «քշում»։ Ոչինչ, շատ չմնաց, թող խոսի։ Ուղղիչ աշխատանքային գաղութում երկար լռելու և խորհելու ժամանակ երևի կունենա, եթե, իհարկե, խցակիցները պեդոֆիլ խորհրդական ունենալու թեմաներով չնեղեն Տիգրան Սարգսյանին ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը