Քաղաքական

20.11.2023 15:27


Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը

Ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Mash տելեգրամյան ալիքին, նշվում է, որ Միհրան Պողոսյանին կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 19-ի կեսօրին, Մոսկվայի Տվերսկայա փողոցում։

«Նրա մոտ փախստականի վկայական է եղել։ Նրա ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական ապարատին, առաջիկայում Միհրան Պողոսյանին սպասվում է արտահանձնում: Ընդ որում, նախկինում Պողոսյանին արտաքսելու պահանջը ռուսական կողմը մերժել էր»,-նշում է Mash տելեգրամյան ալիքը։

Այս խորագրի վերջին նյութերը