Քաղաքական

31.10.2011 11:55


Ա. Սարգսյան. «ՀԴԿ–ն պատրաստ է համագործակցելու, սակայն՝ գաղափարի շուրջը»

Ա. Սարգսյան. «ՀԴԿ–ն պատրաստ է համագործակցելու, սակայն՝ գաղափարի շուրջը»

«7օր»–ի հարցին, թե ՀԴԿ–ն ինչպես է արձագանքելու վարչապետ Տիգրան Սարգսյանի կոչին՝ համախմբվել ՀՀԿ–ի շուրջը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը նշել է, թե շատ բարդ է պատկերացնել՝ ինչպես կարող է քաղաքական մի ուժը միանալ մեկ այլ ուժի հետ, եթե գաղափարական նույնություն չկա։

Այլ հարց է համագործակցելը, սակայն եթե մեխանիկական համագործակցություն լինի, այսինքն՝ ԱԺում պատգամավորի մանդատ, դա ծիծաղելի է։ Խոսքը վերաբերում է ծրագրի, գաղափարի շուրջը համախմբմանը,–ընդգծել է Ա. Սարգսյանը։

Հարցին, թե ինչ ձևաչափով է ՀԴԿ–ն մասնակցելու գալիք ընտրություններին, Ա. Սարգսյանը նշել է.

Անպայման մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, սակայն ձևաչափը դեռևս որոշված չէ։ Հնարավոր է և՛ դաշինք, և՛ առանձին, և՛ համագործակցություն։

Ապա հավելել է, թե այդ հարցը կքննարկվի կուսակցության համագումարի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը