Լրահոս

31.10.2011 10:35


ՌԴ ԱԳՆ. «ՆԱՏՕ–ի հետ բանակցությունները մտել են փակուղի»

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանական համակարգի ստեղծման շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի միջև բանակցությունները գտնվում են փակուղում։

«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, թե փակուղային իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ Արևմուտքը չի ցանկանում Մոսկվային իարվաբանական երաշքիքեր տալ, որ այդ հակահրթիռային պաշտպանական համակարգը չի գործելու Ռուսաստանի դեմ։

Միևնույն ժամանակ Գրուշկոն ընդգծել է, թե Ռուսաստանը պատրաստ է «շարունակել խորհրդակցություններն ու փնտրել գործնական որոշումներ»։

Այս խորագրի վերջին նյութերը