Լրահոս

31.10.2011 10:20


Բաշար Ասադ. «Լիբիական սցենարը Սիրիայում հնարավոր չէ»

Բաշար Ասադ. «Լիբիական սցենարը Սիրիայում հնարավոր չէ»

Սիրիայում «լիբիական սցենարով» իրադարձությունների զարգացումը անհնար է։ Այս մասին կիրակի հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Սիրիան Լիբիան չէ։ Սա ուրիշ երկիր է՝ աշխարհագրական, ժողովրդագրական և քաղաքական տեսանկյուններից։ Ցանկացած նմանատիպ սցենար շատ թանկ կնստի հեղինակների վրա, Սիրիայում նման սցենարի հնարավորությունը գործնականում անիրականանալի է»,–ընդգծել է Ասադը։

Սիրիայում արդեն յոթ ամիս շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք մարտի կեսերից սկսվել են երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, որտեղից և տարածվել են երկրով մեկ։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ զոհվածների թիվն անցել է 3000–ի սահմանը։ Իսկ Սիրիայի իշխանությունները հաղորդում են ընդամենը 1500 զոհի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը