Լրահոս

31.10.2011 10:13


Եմենի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով փակվել է միջազգային օդանավակայանը

Ինչպես հաղորդում է «AFP»–ն, կիրակի օրը Եմենի մայրաքաղաք Սանայի ավիացիոն հենակետում 4 պայթյուն է տեղի ունեցել։

Պայթյունի հետևանքով երկրի կառավարությունը որոշում է կայացրել փակել Սանայի  միջազգային օդանավակայանը, որը  գտնվում է հենակետի մոտ։ Բոլոր վայրէջքները տեղափոխվել են Ադեն քաղաքի օդանավակայան։

Ականատեսների խոսքերով՝ պայթյունի  տարածքում նշմարվել  են կրակի կայծեր և ծխի մեծ քուլաներ։ Տուժածների  մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։ Պայթյունի պատասխանատվությունն այս պահի դրությամբ դեռ ոչ ոք չի ստանձնել։

Հիշեցնենք, որ վերջին ամսում Սանայում անընդհատ բախումներ  են տեղի ունենում նախագահ Ալի Աբդուլահ Սալեհին հավատարիմ զորքերի և ընդդիմադիր  մարտիկների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը