Լրահոս

31.10.2011 09:57


Թուրքիայում զոհերի թիվը հասել է 601–ի

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 601–ի

Հղում անելով Թուրքիայի կառավարության հայտարարությանը՝ «Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 601–ի։

Կիրակի օրը հայտարարվում էր 596 զոհերի և 4100 վիրավորների մասին։

Այս պահին, ինչպես հաղորդում է թուրքական վարչությունը, ընդհանուր առմամբ փրկվել է 188 մարդ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին՝ տեղական ժամանակով 13։41 րոպեին, Թուրքիայի Վան գավառում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թաբանլի գյուղում։

Այս խորագրի վերջին նյութերը