Քաղաքական

16.11.2023 14:53


ՀԱՊԿ առաջարկները Հայաստանին են փոխանցվել անցյալ տարի, քննարկումները դեռ շարունակվում են. Միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ առաջարկները Հայաստանին են փոխանցվել անցյալ տարի, քննարկումները դեռ շարունակվում են. Միացյալ շտաբի պետ

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջարկները Հայաստանին են ներկայացվել անցյալ տարի, և քննարկումները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, ապա անցած տարի առաջարկվել են միջոցառումներ»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատվիրակությունն ու քարտուղարությունն աշխատել են Հայաստանում, որից հետո կազմվել են համապատասխան զեկույցներ, պատրաստվել փաստաթղթերի նախագծեր։ Սիդորովը մանրամասնել է, որ կազմակերպությունն առաջարկել է որոշակի միջոցառումներ և պատրաստել փաստաթղթերի նախագծեր։

«Մի շարք տարբեր պատճառներով քննարկումը դեռ շարունակվում է»,-ընդգծել է Սիդորովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը