Տարիներ շարունակ տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը հաշվարկվել է օրենքի խախտմամբ
ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին
Հաղորդում հանցագործության մասին
Տարիներ շարունակ՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բարձրաձայնում է այն, որ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տարիներ շարունակ տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը հաշվարկվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես՝ աշխատանքային օրերի փոխարեն, տրամադրվել ու տրամադրվում է օրացույցային օրերով:
2018 թ-ի ՀՀ ՄԻՊ-ի տարեկան հաղորդմամբ, իսկ 2021 թ-ին ՀՀ Հանրային խորհուրդի արձանագրմամբ, ինչպես նաև 27.06.2022 թ. մամուլի ասուլիսի ժամանակ, վերոնշյալ խնդրի առկայությունը արձանագրել է նաև՝ Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում նախաձեռնության համակարգող, ըստ հայցի՝ Էդգար Մարատի Հովհաննիսյանի ընդդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություններ, հանուն Հայաստանի Հանրապետության 03.10.2023 թ. թիվ ՎԴ /6076/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած, ըստ էության նախադեպային վճռով, արդեն իսկ արձանագրված է վերոնշյալ աշխատանքային իրավախախտման առկայությունը:
ՀՀ պետական և լիազորի մարմինների պաշտոնատար անձիք կանխամտածված և կոպտորեն խախտել ու խախտում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, մասնավորապես զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց ամենամյա արձակուրդային օրերի քանակը հաշվարկվել և հաշվարկվում է օրացույցային օրերի քանաքով, ըստ այդմ, պակաս տրամադրելով, այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է հաշվարկվեր ու տրամադրվեր աշխատանքային օրերով:
Խնդրում եմ՝
հանձնարարել համապատասխան աշխատակիցներին նյութեր նախապատրաստելու և քրեական վարույթ նախաձեռնելու՝ ՀՀ պետական և լիազորի մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց (ՀՀ ՊՆ-ում, ՀՀԱՆ ՔԿԾ-ում ...) արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյան
15.11.2023թ.
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության ֆեյսբուքյան էջից