Վալերի Օվսյաննիկով. «Մենք ունենք շատ ուժեղ բաժնետեր՝ ի դեմս Ռուսաստանի Կառավարության»
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը ներկայացրել է 2009թ. առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքները։
Բանկի վարկային փաթեթը 2009թ. 1-ին եռամսյակին ավելացել է մինչև 74,2 մլրդ. դրամով, 2008թ. համեմատ աճելով 5 տոկոսով։ 40 տոկոսով աճել են նաև ժամկետային ավանդների ծավալները՝ մինչև 20,7 մլրդ. դրամ։ Նույն ժամանակահատվածում ավելացել են հաճախորդների հաշիվների միջոցները, ֆիզիկական անձանցը մինչև 17,2 մլրդ. դրամ, իրավաբանական անձանցը՝ մինչև 16,1 մլրդ. դրամ։
Նա նշել է, որ իրենք մեծ աշխատանք են տանում նաև վարկավորման ուղղությամբ և աշխատելու են հնարավորինս մեծացնել վարկավորման չափերը՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։ Այս պահին փոքր և միջին բիզնեսի վարկավորման տոկոսադրույքները կազմում են 14-18% և առայժմ բարձրացման միտում չի նկատվում։
-Ընդհանուր առմամբ, չնայած բարդ տնտեսական պայմաններին, ներկայացվող արդյունքներն արտացոլում են բանկի ամուր դիրքերը՝ երկրի ֆինանսական շուկայում։ Մենք բավականաչափ միջոցներ և կապիտալ ունենք՝ դիմակայելու իրադրության վատագույն փոփոխություններին։ Վերջին հաշվով մենք ունենք շատ ուժեղ բաժնետեր՝ ի դեմս Ռուսաստանի Կառավարության,- ասել է Վալերի Օվսյաննիկովը։