Վիրուս կամ վիրուսներ ձեռք բերելն առանձնապես բարդ գործ չէ, բայց դրանցից ազատվելը հաճախ գլխացավանք է առաջացնում, պահանջում հսկայական միջոցներ եւ ժամանակ: Եթե վիրուսի դեմ չես պայքարում, նա հարմարվում է եւ սկսում իր կամքը թելադրել: Քաղաքական դաշտում էլ հայտնվում են վիրուսներ, երբ կորցնում է իմունիտետը կամ այն թուլացնում է: Ցավով պետք է ընդգծել, որ մեր առանց այն էլ թույլ իմունիտետ ունեցող քաղաքական դաշտն է՛լ ավելի կորցրեց իմունիտետը, այնտեղ հայտնվեցին վիրուսներ, որոնք նաեւ հաջողացրին հայտնվել կառավարման ամենաբարձրադիր ոլորտներում եւ սկսեցին ծանրագույն հարված հասցնել մեր երկրին:
Ամենավատն այն է, որ հիմա էլ գործը հասել է նրան, որ նրանք, ովքեր պետք է պատասխան տան երկրում ստեղծված սարսափելի վիճակի համար, մատ են թափ տալիս եւ խոսում կոտրած տաշտակների մասին: Պատկերացնո՞ւմ եք, Տիգրան Սարգսյանն ասում է, թե ով չհամախմվի իրենց շուրջը հայտնվելու է կոտրած տաշտակի առաջ: Մնում է հարցնել, թե դու ո՞վ դառար, որ նման հայտարարություն ես անում կամ ո՞վ է ասել, որ քաղաքական ուժերը պարտավոր են համախմվել երկրի նախագահի շուրջ: Այս պիոներական մոտեցումը Տիգրան Սարգսյանը կարող է կիրառել միայն իր տանը` ընտանիքի անդամներին հորդորելով համախմբել իր շուրջը: Բայց նույնիսկ ընտանիքի անդամներին իրավունք չունի վախեցնել կոտրած տաշտակով:
Տիգրան Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի շատ ու շատ սխալների եւ բացթողումների համար, բայց եթե դրանք չլինեին եւ լիներ միայն կոտրած տաշտակի վերաբերյալ հայտարարությունը, ապա միեւնույնն է, նա պետք է անմիջապես պաշտոնանկ արվի: Եթե Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ չի անում, ապա ակամա կիսում է վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորության վերոհիշյալ միտքը: Ցավալի է, բայց համառ խոսակցություններ են պտտվում, որ Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը ոչ միայն չի պատրաստվում պաշտոնանկ անել, այլ նաւ պատրաստվում է հանձնարարել գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը:
Այս ամենից մենք հերթական անգամ հետություն ենք անում, որ օր առաջ պետք է ազատվել այն վիրուսներից, որոնք քայքայում են մեր երկրի առողջությունը, որոնք ամեն ինչ անում են, որ հայրենիքին կապված, հայրենիքի հողն ու ջուրը սիրող, այս երկրի հաջողություններով ուրախացող եւ անհաջողություններով տխրոխ մարդը բռնի արտագաղթի ճանապարհը:
Այսօր BBC-ն պնդում է, որ յուրաքանչյուր ժամ Հայաստանից հեռանում է երկու մարդ: Համաձայնվեք, որ սա դեռ իրական ցուցանիշը չէ, բայց նույնիսկ ժամում երկու արտագաղթողն աղետ է մեր պետության համար: Եւ այս իրավիճակում վարչապետը ոչ թե ներողություն է խնդրում եւ հրաժարական տալիս, այլ մատ է թափ տալիս եւ հրամայում համախմբվել: Բայց ում շուրջը համախմբվենք` Մեդվեդեւի հեռախոսով Գյուլին ցավակցող նախագահի՞: Համաձայնվեք, որ մենք այդքան ռեսուրս չունենք, որ հիմա էլ սպասենք եւ տեսնենք, թե Սերժ Սարգսյանին որպես գործիք օգտագործող նրա երիտխորհրդականներն էլ ինչ աղետ են բերելու մեր երկրի գլխին Տիգրան Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ:
Զարմանալի է, որ ՀՀԿ-ի կորիզը այս ամենի դեմ չի ընդվզում: Մի՞թե դեգրադացիան ՀՀԿ-ում այդ աստիճանի է հասել, որ նրանք գլուխները կախ հանդուրժում են այս կեղտոտ խաղերը: ՀՀԿ-ի համար հասել է ընտրություն կատարելու պահը: Նրանք կամ կդադարեն որպես կուսակցություն մնալուց կամ կփրկվեն վերջանական կործանումից: Ընտրությունն իրենցն է: Իսկ ժողովուրդը այս ամենը տեսնում է եւ գնահատում: Ժողովուրդը չի կարող քվեարկել այն կուսակցութան օգտին, որի ներկայացուցիչներն իրենց քայլերով եւ որոշումներով ամեն օր է՛լ ավելի են վատացնում իրենց կյանքը: Ի դեպ, ժողովուրդ ասելով նկատի ունեմ ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը:
Նկատելի է, որ Տիգրան Սարգսյանը փորձում է այնպիսի կերպարով ներկայանալ, որ նրան տեսնողները հավատան, թե ինքը վստահ է իր ուժերին եւ ամուր նստած է իր աթոռին: Այս ամենի հետ մեկտեղ Սերժ Սարգսյանի երիտխորհրդականները ակտիվ լուրեր են տարածում, թե Սերժը Մոսկվայում լուծել է իր հարցերը եւ ով չկանգնի իր կողքին՝ փոշի են սարքելու: Նման զրույցներ այս օրերին լսած կլինեն շատ շատերը: Հենց այս լուրերի տարածումն էլ հերթական անգամ վկայում է, թե ինչքան երերուն է Սերժ Սարգսյանի աթոռը:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ով ամենայն հավանականությամբ, գիշերը քնելուց առաջ մի լած ծիծաղում է «հարիֆ» հայ ժողովրդի վրա եւ հերթական անգամ հաշվում իր փողերը, ապա լավ կանի այդ րոպեներին հիշի նաեւ օրվա հացի գումարը դժվարությամբ հայայթող հայ մարդուն, հիշի ժամանակին միլիարդների մեջ լողացող Քադաֆիին եւ բանջարեղենի խանութի սառնարանը:
Մեր երկիրն այլեւս ռեսուրսներ չունի, որ հանդուրժի այս իրավիճակը: Մենք չենք կարող լսել եւ կատարել անհեթեթ հրամանները: Որևէ մեկն էլ իրավունք չունի սպառնալով միավորման կոչեր անել: Նրանք ովքեր կշարունակեն նման գործելաոճը՝ դատապարտված են կործանման:
Ընկերական խորհուրդ Տիգրան Սարգսյանին` հրաժարական տուր, ներողություն խնդրիր եւ աղոթիր: Այդ դեպքում հնարավոր է ժողովուրդը մեղմ վերաբերմունք ցուցաբերի: Բայց եթե Տիգրան Սարգսյանը շարունակի կատարել երիտխորհրդականների հրահանգները, ապա կոտրած տաշտակի առջեւ էլ չի կանգնի:
Ով քեզ ծեծեց «Մարո» ջան, ով անիծեց «Մարո» ջան

Վարդան Մխիթարյան