Քաղաքական

14.11.2023 11:45


Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ խորհրդի նիստին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:

Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Այս խորագրի վերջին նյութերը