Մոնղոլիան ցանկություն է հայտնել անդամակցել ԵԱՀԿ-ին
ԵԱՀԿ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը Մոնղոլիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Գոմբոժավա Զանդանշատարայից նամակ է ստացել, որտեղ մոնղոլական նախարարըհայտարարել է ԵԱՀԿ–ին անդամակցելու Մոնղոլիայի պատրաստակամության մասին։
Զանդանշատարան նշել է, որ Մոնղոլիան պատրաստ է ընդունել Հելսինկյան եզրափակիչ ակտում և ԵԱՀԿ–ի այլ փաստաթղթերում ներկայացված բոլոր պարտավորություններն ու պարտականությունները։
Աժուբալիսն իր հերթին հայտարարել է, թե ինքն առաջիկայում կսկսի այդ հարցը քննարկել ԵԱՀԿ անդամ բոլոր երկների հետ։
Տեղեկանցնենք, որ ԵՀԱԿ–ին անդամակցում է 59 երկիր, իսկ 11-ը, այդ թվում նաև Մոնղոլիան, համարվում են համագործակցության գործընկեր երկրներ։ Նշենք նաև, որ վերջին երկիրը, որը անդամակցեց ԵԱՀԿ–ին, 2006թ. անդամագրված Չեռնոգորիան է։
Մոնղոլիան ցանկություն է հայտնել անդամակցել ԵԱՀԿ-ին
ԵԱՀԿ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը Մոնղոլիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Գոմբոժավա Զանդանշատարայից նամակ է ստացել, որտեղ մոնղոլական նախարարը հայտարարել է ԵԱՀԿ–ին անդամակցելու Մոնղոլիայի պատրաստակամության մասին։