Քաղաքական

13.11.2023 16:40


Հ1-ցի Ռուբեն Շահինյանի ընկերությունը դարձյալ մեկ անձ ընթացակարգով կլուսավորի մայրաքաղաքը

Հ1-ցի Ռուբեն Շահինյանի ընկերությունը դարձյալ մեկ անձ ընթացակարգով կլուսավորի մայրաքաղաքը

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ամանորյա տոներին. օրերս քաղաքապետարանը ոչ մրցակցային՝ մեկ անձ գնման ընթացակարգով «Սինեմարտ» ՍՊԸ-ից գնել է տոնական ձևավորման ծառայություններ՝ 202 միլիոն 406 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ծառայությունների մատուցման սկիզբ է նշվել հոկտեմբերի 15-ը, ավարտը՝ փետրվարի 2-ը:

Այս խոշոր գնման պայմանագրի կողմ «Սինեմարտ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքէջի՝ գրանցվել է 2008 թվականին:Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռուբեն Շահինյանին:

Ռուբեն Շահինյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին պրոդյուսերն էր, այժմ՝ Հանրային Հեռուստաընկերության կայքէջի համաձայն՝ Հանրային Հեռուստաընկերության Ռազմավարական ծրագրերի ղեկավար:

Ի դեպ, այս ընկերությունը նաև նախորդ տարի էր դարձյալ մեկ անձ ընթացակարգով ստանձնել Երևանի քաղաքապետարանի «տոնական տրամադրության» ապահովումը. 176 միլիոն դրամով ապահովելով լուսավորությանն առնչվող միջոցառումներ:

Այդ լուսավորության ապահովումը մեծ աղմուկ էր բարձրացրել. տոնական լույսերն ամրացնելու նպատակով շինարարները ծակել էին պատմամշակութային արժեք ունեցող՝ հանրապետական նշանակության հուշարձան-շենքերի պատերը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը