Լրահոս

29.10.2011 11:28


Նոյեմբերի 1–ից ԱԺ–ում կսկսվեն բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1–ից ԱԺ–ում կսկսվեն բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1–ից ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվելու են «ՀՀ 2012թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։ Դրանք կտևեն մինչև նոյեմբերի 10–ը։ Այնուհետև այդ քննարկումները կամփոփվեն, և ԱԺ պատգամավորները, խմբակցություններն ու մշտական հանձնաժողովները բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները կներկայացնեն ԱԺ աշխատակազմին: Նոյեմբերի 11–ին այդ գրավոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ կառավարություն: Նոյեմբերի 14–ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը կառաջարկի «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկել ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգում և քննարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը