Վարակակիր երկրներից ժամանած ուղևորների նկատմամբ 7-օրյա բժշկան հսկողություն է սահմանվում
-Բժշկական մեծ հսկողություն է իրականացվում հատկապես Զվարթնոց միջազգային օդակավակայանում և Շիրակի օդանավակայանում։ Բոլոր ուղևորների հետ հարցում է կատարվում նրանց առողջական վիճակի մասին, իսկ վարակակիր երկրներից եկող չվերթների ուղևորների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն է ցուցաբերվում,-«7 օր»-ի հետ զրույցում, «խոզի գրիպի» կանխարգելիչ աշխատանքների մասին, ասել է Պետական հիգենիկ համաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սահակյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի սահմանային կետերում բժշկական հսկողություն միշտ կա, բայց այս օրերին աշխատանքի ծավալները մեծացել են։
-Որպես լրացուցիչ միջոցառում , կատարվում է բոլոր ուղևորների առողջական վիճակի մասին քարտի լրացում։ Հետագայում նրանց նկատմամբ սահմանվում է 7-օրյա բժշկական հսկողություն՝ տարածքային սպասարկման պոլիկլինիկայի կողմից։ Եթե ինչ-որ ախտանիշներ են արձանագրվում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ բուժման, ախտահանման,-նշել է նա։ Գայանե Սահակյանը հավաստիացրել է նաև, որ «խոզի գրիպ» հիվանդության ախտանիշներով դեռևս ոչ մի ուղևոր չի գրանցվել։