Լրահոս

29.10.2011 11:04


Վանի երկրաշարժի հետևանքով Սուրբ Խաչի գմբեթը ճաք է տվել

Վանի երկրաշարժի հետևանքով Սուրբ Խաչի գմբեթը ճաք է տվել

Հոկտեմբերի 23–ին Վան գավառում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է նաև Վանա լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին։ Երկրաշարժի հետևանքով ճաքել է եկեղեցու գմբեթը։ Այս մասին հաղորդում է թուրքական «Զաման» պարբերականը։

Տեղի իշխանությունները հայտարարել են, թե ըստ նախնական հետազոտությունների՝ բնական աղետը Սուրբ Խաչ եկեղեցուն այլ լուրջ վնասներ չի հասցրել։

Հիշեցնենք, որ Սուրբ խաչ եկեղեցին թուրքական իշխանությունների կողմից վերանորոգվել է 2007թ. և վերաբացվել որպես թանգարան: Վերաբացումից միայն 3 տարի հետո պաշտոնական Անկարան թույլատրեց տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում:

Այս խորագրի վերջին նյութերը