Լրահոս

11.11.2023 17:36


Դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. տուժածը բելառուսի քաղաքացի է

Դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. տուժածը բելառուսի քաղաքացի է

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել «ավազակություն» հատկանիշներով, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Բելառուսի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Ա. Գրիտչենկոն և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի՝ իր կողմից բնակվող բնակարան իր կամքով դիմակով և ձեռնոցներով անհայտ անձը մուտք է գործել, ապա բռնություն է կիրառել իր նկատմամբ, կապել ձեռքերն ու ոտքերը և պահանջել գումար:

Տեսնելով, որ ինքը հրաժարվում է դիմակավորված անձի պահանջները կատարել, նա հափշտակել է իր մոտ եղած 220 հազար դրամը, 400 ԱՄՆ դոլարը, իր բելառուսական անձնագիրը և «iPhone» մոդելի բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:

Աղբյուրը` shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը