Լրահոս

29.10.2011 10:51


Բրեյվիկի իրավաբանները խոսում են մեղմացնող հանգամանքների մասին

Բրեյվիկի իրավաբանները խոսում են մեղմացնող հանգամանքների մասին

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին պաշտպանող իրավաբանները կարծում են, որ իրենց պաշտպանյալը արժանի չէ ավելագույն պատժին, քանի որ կան մեղմացնող հանգամանքներ։

Իրավաբաններ Գեյր Լիպեստադը և Վիբեկե Հեյն Բերան բերում են մի քանի փաստարկներ։ Նրանք ընգդծում են՝ Բրեյվիկը միանգամից խոստովանել է իր մեղքը և զղջացել  մի քանի երեխաների սպանելու համար։ Բացի այդ, Բրեյվիկը զանգահարել է ոստիկանություն, զգուշացրել, որ Ուտոյա կղզում իրականացվում է ահաբեկչություն՝ իր իսկ կողմից, և որ այդ ամենի դեմը պետք է առնել ամենաարագ ժամկետներում։ Բրեյվիկը նաև իրեն ձերբակալելիս ոստիկանությանը չի ընդդիմացել։

Իրավաբանները մեղմացնող են համարում նաև այն, որ Օսլոյի կենտրոնական թաղամասը բավարար կերպով պաշտպնաված չէր, իսկ ոստիկանությունը Բրեյվիկին չի խանգարել պայթուցիկով լի մեքենան տեղակայել տեղի կայանատեղում։

Հիշեցնենք, որ «մեղմացնող հանգամանքները» ի նկատի ունենալ պահանջող Անդերս Բրեյվիկն այս տարվա հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյուն իրականացրեց, ապա Ուտոյա կզղում գնդակահարեց տասնյակ դեռահասների ու երիտասարդների, ինչի պատճառով զոհվեց 76 մարդ։ Ընդ որում, ինչպես հայտնի է,  առավելագույն պատիժը, որը, ըստ Նորվեգիայի օրենսդրության, կարող է ստանալ Բրեյվիկը, ընդամենը 21 տարվա ազատազրկումն է։

Այս խորագրի վերջին նյութերը