Առինջ գյուղում «Chevrolet Niva»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը․ կան տուժածներ
Նոյեմբերի 10-ին, ժամը 22։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Թ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։