Լրահոս

29.10.2011 10:28


Հուսեյնի բրոնզե հետույքը ոչ ոք չի գնել

Հուսեյնի բրոնզե հետույքը ոչ ոք չի գնել

Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի բրոնզե հետույքը, որը նրա արձանի մի կտորն էր և Մեծ Բրիտանիայում հանվել էր աճուրդի, չի գտել իր գնորդին։ Աճուրդի դրված հետույքն իր հետ հայրենիք էր տարել բրիտանացի զինծառայող Նայջել Էլին։ Նա իրաքյան պատերազմի ժամանակ աշխատել է որպես լրագրող և լուսաբանել նաև 2003թ. Բաղդադի անկումը։ Հենց այդ ժամանակ էլ նա ամերիկացի զինվորականներից թույլտվություն է խնդրել վերցնել բրոնզե արձանի մի կտորը։ Ստանալով այն՝ զինվել է մուրճով և լինգով ու արձանից պոկել նախկին բռնապետի մոտ 60 սմ–անոց հետույքը։ Այնուհետև այն տեղափոխել է Մեծ Բրիտանիա՝ ուղեբեռի համար վճարելով ընդամենը 600 եվրո։

Էլին հույս է ունեցել Հուսեյնի աճուրդի դրված բրոնզե հետույքի համար ստանալ ամենաքիչը 250 հազ. ֆունտ ստեռլինգ։ Սակայն դրա փոխարեն համաձայնել են վճարել ընդհամենը 21 հազ. ֆունտ, և Էլին հրաժարվել է։

Սադամի 12–մետրանոց հուշարձանը Բաղդադի կենտրոնում տեղադրվել էր 2002թ.՝ ի պատիվ նրա 65–ամյակի։ Մեկ տարի անց ամերիկյան զինվորականների օգնությամբ արձանն ապամոնտաժվել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը