Թաիլանդի մայրաքաղաքի հյուսիսային մասի բնակիչները լքում են իրենց տները՝ սպասելով իրավիճակի վատթարացման, ինչը կապված է վերջին 50 տարում ամենաուժեղ հեղեղների հետ։ Ինչպես հաղորդում է «Սքայ նյուզ»–ը, վերջին տվյալներով՝ ջրային հոսքերը սպառնում են ծածկել քաղաքի կենտրոնական հատվածը։
Ըստ կանխատեսումների՝ ջրի ամենաբարձր մակարդակը լինելու այս հանգստյան օրերին, այդ պատճառով էլ մարդիկ շտապ լքում են քաղաքը՝ փորձելով իրենց հետ վերցնել սեփական գույքի գոնե մի մասը։
Բանգկոկում արդեն ջրի տակ է անցել նշանակությամբ երկրորդ Դոն Մուզանգ օդակայանը, որը գտնվում է քաղաքի հյուսիսային հատվածում։ Մայրաքաղաքի միջազգային օդակայանը դեռևս շարունակում է աշխատել, սակայն այնտեղ կուտակվել են Բանգկոկից հեռանալ ցանկացող բազմաթիվ մարդիկ։
Այնուամենայնիվ, մայրաքաղաքի իշխանությունները շարունակում են միջոցներ փնտրել հեղեղների հասցրած վնասը նվազեցնելու և կենտրոնական հատվածը փրկելու համար։
Ներկայիս ջրհեղեղը վերջին մի քանի տասնյակ տաիներին ամենաուժեղն է։ Բնական տարերքից տուժել է Թաիլանդի 77 գավառներից 26–ը։
Հեղեղները կարող են ծածկել Բանգկոկի կենտրոնը