Լրահոս

29.10.2011 10:08


Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը հայհոյել է ուղիղ եթերում

Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը հայհոյել է ուղիղ եթերում

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն ուղիղ եթերով հեռարձակվող նիստի ժամանակ հայհոյել է։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Մոլդովայի գլխավոր դատախազի հաշվետվության ժամանակ։ Ամենայն հավանականությամբ՝ Լուպուն մոռացել է անջատել խոսափողը։

Կոմունիստական կուսակցության պատգամավորները խորհրդարանի խոսնակին տեղյակ են պահել, որ նրա հայհոյանքը շատերն են լսել և ցանկանում են իմանալ՝ որոշակի ո՞ւմ էր այն ուղղված։ Նրանք ընդգծել են նաև, որ Լուպուի արարքը տեղավորվում է խորհրդարանի կանոնակարգ օրենքի այն հոդվածի տակ, որը ենթադրում է դահլիճից հեռացնել։ Իր հերթին Լուպուն հանգստության կոչ է արել՝ արդարանալով, թե իր բառապաշարն ամբողջ ազգն ու պատգամավորները գիտեն։ Կոմունիստները խոստացել են հայհոյանքի թեմային անդրադառնալ հաջորդ շաբաթ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը